ՀՀԿ-ից ասում են, որ Միքայել Աջապահյանը անտեղյակ մարդ է:
Է հա, բայց ինչու՞ միայն ինքը: Շատերս ենք անտեղյակ, միայն ինքը չի:
Միայն դուք եք տեղյակ, թե ոնց աճեց Նիկոլը, էդ ո՞նց էր ամբողջ օրը տարբեր եթերներում, էդ ո՞նց դարձավ պատգամավոր, հետո էլ՝ ֆրակցիայի ղեկավար:
Միայն դուք եք տեղյակ, թե ինչու էս սահմանադրությունը կապվեց երկրի գլխին՝ հենց Նիկոլի վրով չափած-ձևած:
Միայն դուք եք տեղյակ, թե ինչու ապահովեցիք Նիկոլի իշխանության գալու սահմանադրականությունը` նրան պակասող ձայները ապահովելով, չնայած այդտեղ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ ունեն իրենց բաժին մեղավորությունը:
Միայն դուք եք տեղյակ, թե ինչու Կարեն Կարապետյանին նշանակեցիք վարչապետ ու ՀՀԿ փոխնախագահ, 2017-ի ընտրությունների ժամանակ նրան դարձրեցիք ընտրարշավի առաջնորդ, բայց նրա հանդեպ ատելությունը ուղղակի զռռում էր ձեր կողմից: Չնայած՝ կարող է ճիշտ եք արել, որ ատել եք, բայց էդ դեպքում խի՞ էիք նշանակել:
Ու միայն դուք եք տեղյակ, թե ինչ արտաքին ուժերի պարտվեցիք, որ էս յոթ տարի է չեք ուզում ասել` մենք էլ իմանանք, թե որ ուժերը էս փորձանքը բերեցին, ու գոնե էդ հարցում միավորվենք, ոչ թե իրար հոշոտենք:
Տեղյակը դուք եք:
Միհրան Միրզոյան